Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները
Միջազգային
Ստամբուլի Չըրաղանի պալատում սկսվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ ուղիղ բանակցությունները։
Բացման արարողությունը սկսվել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի խոսքով։
Ֆիդանը նշել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլում կքննարկեն հրադադարի պայմանները և գերիների ու քաղաքացիական անձանց փոխանակումը: