Երբ մեկը պատերազմ է հայտարարում քո պատմության, քո ինքնության, քո սրբության դեմ, դու չես կարող պարզապես նայել. Արզումանյան
Մշակութային
«Երբ պետության ղեկավարը կասկածի տակ է դնում հոգևորականներին, դա արդեն ոչ թե տեսակետ է, այլ ազդակ՝ իշխանական արշավ սկսելու։
Արշավ ոչ թե մարդկանց դեմ, այլ՝ համակարգի, ավանդության, հիշողության, և վերջիվերջո՝ ազգային ինքնության։
Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ։ Դա հազարամյա մշակութային ինստիտուտ է, որը մեզ պահել է ժամանակների մեջ՝ երբ ոչ պետություն կար, ոչ բանակ, ոչ արտաքին պաշտպանություն։
Երբ մեկը պատերազմ է հայտարարում քո պատմության, քո ինքնության, քո սրբության դեմ, դու չես կարող պարզապես նայել», -գրել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը: