Իսրայելի կողմից Գազայի վրա իրականացված հարվածների հետևանքով 24 ժամվա ընթացքում զnհվել է 32 մարդ
Միջազգային
Պաղեստինի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ վերջին 24 ժամում Իսրայելի զինված ուժերի հարձակումների պատճառով Գազայի հատվածում 30-ից ավելի պաղեստինցի է զոհվել։ «Անցած օրվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ են տեղափոխվել 37 զոհված՝ ներառյալ նախկինում սպանված հինգ մարդ։
Վիրավորների թիվը հասնում է 136-ի։ Սակայն դեռևս բազմաթիվ վիրավորներ մնում են փլատակների տակ և փողոցներում, քանի որ շտապօգնության մեքենաները և փրկարար ծառայությունները չեն կարողանում հասնել նրանց», – նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Ըստ նախարարության վերջին տվյալների՝ մարտի 18-ից սկսած իսրայելական զինուժի գործողությունների հետևանքով զոհվել է 4149 մարդ, իսկ վիրավորվել՝ շուրջ 12500 հոգի։ 2023-ի հոկտեմբերյան հակամարտության սրացումից ի վեր զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 54418-ը, իսկ վիրավորներինը՝ 124190-ը։