Փաշինյանը առավոտը «դոմփելով է» սկսել

Խորհրդային Միության ժամանակ մի անեկդոտ կար։ Կարմիր հրապարակում թռուցիկներ են գտնում, որոնց վրա գրված է․ «Քաղբյուրոյին գնդակահարել, Կրեմլի պատերը ներկել կանաչ»։ Հայկական ռադիոն արձագանքում է․ «Իսկ ինչու՞ կանաչ»։
Հիմա որքան հասկանում եմ, մայիսի 29–ի իմ մի գրառման արձագանքը հետեւյալն է․«Իսկ ինչու՞ դոմփել»։ Մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել։
Իսկ առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունները «սրբազանների» մասին հետագա գրառումներում նկատի կունենամ։