Երևանում հունիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`
Հունիսի 2-ին և 5-6-ը կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ը կնվազի 3-5 աստիճանով։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։
Երևանում հունիսի 2-ին, 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-4-ը գիշերը և կեսօրից հետո, 5-ի և 6-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։