Սերբական ակումբը նոր առաջարկ է արել «Լոկոմոտիվին»
Սպորտ
«Ցրվենա Զվեզդան» Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանին ձեռք բերելու համար նոր` բարելավված առաջարկ է արել «Լոկոմոտիվին»։ Այժմ Բելգրադը ներկայացնող ակումբը պատրաստ է վճարել 2 միլիոն եվրո ու տարբեր բոնուսներ, գրում է Чемпионат-ը։
«Լոկոմտիվը» մտադիր է ընդունել առաջարկը, Տիկնիզյանը նույնպես կողմ է կարիերայի շարունակության այդ տարբերակին։
Օրեր առաջ «Ցրվենա Զվեզդան» հայ պաշտպանի համար առաջարկել էր 1,3 միլիոն եվրո։ Առաջարկում նախատեսված էր նաև 700 հազար եվրոյի պարգևավճար։