Արթուր Միրանյանը խզել է պայմանագիրը ռումինական ակումբի հետ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը պաշտոնապես խզել է պայմանագիրը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ» ակումբի հետ։
Միրանյանը «Ունիվերսիտատեա Կլուժին» միացել էր 2024 թվականի սեպտեմբերին՝ տեղափոխվելով «Նոայից»։ Թիմի կազմում նա անցկացրել է 21 հանդիպում և խփել երեք գոլ Ռումինիայի բարձրագույն լիգայի հիմնական փուլում։
«Ունիվերսիտատեա Կլուժը» շնորհակալություն է հայտնել Միրանյանին աշխատանքի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։