Չնայած այսօրվա բուռն իրադարձություններին, վաղը Ստամբուլում ծրագրված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան
Միջազգային
Չնայած այսօրվա բուռն իրադարձություններին, վաղը Ստամբուլում ծրագրված բանակցությունները կկայանան։ Ամեն դեպքում, ռուսական եւ ուկրաինական պատվիրակություններն արդեն տեղում են:
Սակայն արդյուքներ չեն սպասվում: Նախ, Reuters-ը հրապարակել է Ուկրաինայի կողմից վաղը Ստամբուլում կայանալիք բանակցություններում ներկայացրած խաղաղության պայմանները։
▪️30-օրյա լիակատար հրադադար։
▪️Գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
▪️Զելենսկու և Պուտինի հանդիպում։
▪️Ուկրաինական ուժերի համար սահմանափակումներ չկան։
▪️Տարածքները ռուսական չեն ճանաչվի։
▪️Ռուսաստանի կողմից փոխհատուցում։
▪️Բանակցությունների շարունակում` ներկայիս առաջնագծով հրադադարի վերաբերյալ։
Այս պայմաններից որեւէ մեկը Մոսկվան միանշանակ չի ընդունելու:
Թե որն է լինելու Ռուսաստանի պահանջները, ապա թեեւ պաշտոնապես Կիեւին որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել, սակայն Մոսկվան քանիցս հրապարակավ ներկայացրել է իր պայմանները, եւ հազիվ թե որեւէ բան փոխած լինի:
Այսինքն, միայն փաստը, որ կան իրարիս 180 աստիճանով տարբերվող պահանջներ, արդեն իսկ անիրատեսական են դարձնում հետագա քննարկումները, եւ խնդրի կարգավորմանի հիմնական հարթակ է մնում ռազմականը:
Պարզապես այս հանդիպման արդյուքում Թրամփը կարող է հայտարարել ուկրաինական թեմայից հրաժարվելու մասին: