ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ, ՄԱՐԶԻՉ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Սպորտ
Այսօր, հունիսի 1-ը, անվանի պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, խառը մենամարտերի /MMA /չեմպիոն, ACB կարգի չեմպիոն, մարտական սամբոյի Աշխարհի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Երևանից ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է, 36-րդ տարեդարձն է նշում։ Այս ուրախալի առիթով էլ Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել օրվա հոբելյարի ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Սարգիս, ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում նորանոր նվաճումներ, ամենայն բարիք ։-Շատ շնորհակալ եմ։ Ցանկությունս այն է, որ ամենակարևորը մեր երկրում լինի մշտական խաղաղություն։ Բոլոր զինվորները բարեհաջող ավարտեն իրենց ծառայությունը և բարով հասնեն իրենց ծնողներին։
- Սարգիս, առաջիկայում ինչ ծրագրեր կան։
- Մի քանի օրից Երևանում կկայանա սամբոյի գավաթ միջազգային մրցաշարը։ Բազմաթիվ երկրների ուժեղագույն սամբիստներ կժամանեն մեր երկիր, շատ թեժ պայքար է սպասվում։ Հուսով եմ, ամեն ինչ լավ կստացվի։ Այս միջազգային մրցաշարից հետո էլ Չինաստանում պիտի մասնակցեմ 2025 թվականի Աշխարհի խաղերին։ Հետո էլ օվկիանոսից այն կողմ, հեռավոր ԱՄՆ Լաս ֊Վեգաս քաղաքում պիտի մասնակցեմ խառը մենամարտերի միջազգային մրցաշարին։
- Շնորհակալություն, Սարգիս, մեզ ժամանակ տրամադրելու համար։ - Զգացված։ եմ ուշադրության համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։
Հիշեցնենք, որ Սարգիս Վարդանյանը այն եզակի հայազգի մարզիկն է, ով 2017 թվականի հուլիսի 19֊ին, Թուրքիայի Անթալիա քաղաքում փառահեղ հաղթանակ տոնեց թուրք մրցակցի Քերիմ Քելեշի հանդեպ ու Թուրքիայում ծածանեց Հայոց եռագույն դրոշը, հնչեցրեց մեր երկրի օրհներգը։ Ցավոք, Հայաստանում այս փառահեղ հաղթանակի առթիվ նա չարժանացավ որևէ պարգևի։ Սարգիսը, տարիներ առաջ նկարահանվում էր «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» և «Քաղաքում» սերիալում, ամենաբարի ԱՐՏՅՈՄԻ կերպարում։ Իրական կյանքում էլ Սարգիսը, իսկապես շատ բարի ու հիանալի անձնավորություն է։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ






