ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Սպորտ
12 երիտասարդ ծանրորդներ Օլիմպավանում ուսումնամարզական հավաք են անցկացնում ու պատրաստվում սեպտեմբեր ամսին Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ հիմնական ուշադրությունը դարձնում են մարզիկների ուժային պատրաստակամության վրա, իսկ տարբեր աստիճանի վնասվածք ունեցողները պրոֆիլակտիկ բուժումներ են ընդունում։ Երևանից հետո ծանրորդները մարզումները կշարունակեն Ծաղկաձորում, այնտեղ նրանց կմիանան նաև մեծահասակները, որոնք հոկտեմբերին Նորվեգիայում կմասնակցեն Աշխարհի առաջնությանը։ Իսկ կանանց ընտրանու 12 անդամներ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ պարապում են Ծաղկաձորում։ Նրանք էլ պատրաստվում են հուլիսի 23֊ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Գյումրիում թիմին կմիանան մինչև 23 տարեկան ծանրորդները, որոնք ևս կմեկնեն Ալբանիա ու Նորվեգիա։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ




