ՌԴ-ում 24 ժամվա ընթացքում փլուզվել է երկրորդ կամուրջը
Միջազգային
ՌԴ-ում, այս անգամ` Կուրսկի մարզում 24 ժամվա ընթացքում փլուզվել է երկրորդ կամուրջը:
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Տրոսնա-Կալինովկա մայրուղու վրա, երբ բեռնատար գնացքն անցնում էր կամրջի վրայով, հայտնել է նահանգապետ Խինշտեյնը։ Գնացքի մի մասը ընկել է կամրջի տակ գտնվող ճանապարհի վրա։
Ենթադրյալ պատճառը պայթեցումն է: