Զելենսկին դեռևս չգիտի վաղը Ստամբուլում կայանալիք բանակցությունների օրակարգը
ՄիջազգայինԶելենսկին դեռևս չգիտի երկուշաբթի օրը Ստամբուլում կայանալիք բանակցությունների օրակարգը:
«Այս պահի դրությամբ չկա հստակ տեղեկատվություն այն մասին, թե ինչով են ռուսները գնում Ստամբուլ: Մենք դա չունենք, Թուրքիան դա չունի, ԱՄՆ-ն նույնպես դա չունի, ինչպես նաև մյուս գործընկերները», - ասաց նա իր երեկոյան ելույթում։
Զելենսկին չմանրամասնեց, թե արդյոք Ուկրաինան ներկա կլինի այս բանակցություններին։
Միևնույն ժամանակ, ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Սպիտակ տունը ճնշում է գործադրում Կիևի վրա՝ մասնակցելու դրանց՝ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը չի համաձայնվում հրապարակել իր առաջարկները բանակցություններից առաջ։
Իսկ ահա Ուկրաինայի «գորշ կարդինալ» եւ բրիտանական Mi6-ի «կլիենտ» Երմակը հայտարարել է Ուկրաինայի մասնակցության պատրաստակամության մասին` Ռուսաստանի հետ հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններին։