Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան

«ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ արծաթե մեդալ նվաճած, անցած տարվա Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային անվանի ըմբիշ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը. - Հանդես եկա 70 կգ քաշային կարգում։ Պայքարը սկսել էի որակավորման փուլից, որտեղ բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով հաղթանակ տարա Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ ահա քառորդ եզրափակչում 4։0 հաշվով պարտության մատնեցի ուկրաինացի ըմբիշին։ Կիսաեզրափակչում ուժերս չափեցի Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Կեմերտելիձեի հետ ու պարտության մատնեցի նրան 3։1 հաշվով։ Եզրափակչում մրցակիցս ազգությամբ ռուս Դավիդ Բաևն էր, ափսոս, ծանր գոտեմարտում նրան զիջեցի 4։1 հաշվով։ Նա Աշխարհի նախկին չեմպիոնն էր։ Հիմնական պատճառը կարող եմ ասել, որ տեխնիկապես խնդիր չկար, չկարողացա հնարք կիրառել։ Իսկ որպես ամենաբարդ գոտեմարտ կարող եմ նշել կիսաեզրափակիչը վրացու հետ պայքարը։ Անկեղծ ասած, ես Սլովակիա էի մեկնել միայն ոսկե մեդալ նվաճելու համար, սակայն այսպես եղավ, չպիտի հուսահատվեմ, չպիտի կոտրվեմ, այլ պիտի առաջ շարժվեմ, քանի որ առջևում Աշխարհի առաջնությունն է, ջանք ու եռանդ չպիտի խնայեմ, որպեսզի կարողանամ ոսկե մեդալ նվաճել։ Անցած տարի Եվրոպայի առաջնությանը ոսկե մեդալ էի նվաճել, ափսոս, այս անգամ նույն հաջողությունը կրկնել չստացվեց ինձ մոտ, սակայն սա վերջը չէ։

- Շնորհակալություն, Արման, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Շնորհակալ եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ