Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Հայտնի է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի օրն ու վայրը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ նիստ՝ ուղիղ Լույս չի լինի Նոյեմբերի 16. Օրվա խոսք «Ջարդ» ու իրական санта-секрет. Ինչ է սպասվում Կառավարությունում Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բելառուսական զորքերը բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության

Բացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան

Հանդիպում

«Իրավունք»-ը զրուցել է պամաբան, քաղաքագետ, ռազմական փորձագետ ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

— Սարդարապատում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մոտ 12 րոպե տեւողությամբ ելույթով: Ինչպիսի՞ն էր Ձեր տպավորությունն այդ ելույթից:

— Ելույթն, անկասկած, չէր անցել առանց ուշադրության, բայց համեմատաբար խորը վերլուծության դեպքում ես նկատեցի, որ այն բացահայտեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը: Նա ներկայացրեց որոշ պնդումներ, որոնք, մեղմ ասած, չափազանց վիճահարույց են եւ հստակ չեն արտացոլում մեր երկրի եւ ժողովրդի իրականությանը: Ես կարծում եմ, որ նմանատիպ քաղաքական հայտարարություններն ավելի շատ տհաճություն են առաջացնում, քան օգուտ:

— Ինչպիսի՞ պնդումներ եք նկատել՝ որպես առավել խնդրահարույց:

— Առաջին եւ ամենամեծ տարակուսանք առաջացնող պնդումն այն էր, երբ վարչապետը հայտարարեց, որ մեր ինքնությունը մեր պետությունն է: Այս կարծիքը, իհարկե, չափազանց տարօրինակ եւ անարդարացի է թվում ինձ, քանի որ ինքնությունը մի փոքրամասնության, մի ազգի կամ մեկ ժողովրդի հոգեբանական եւ մշակութային էությունն է, որը չի սահմանափակվում միայն պետականության առկայությամբ: Իսկական ինքնությունն իր արմատներն ունի պատմության, լեզվի, մշակույթի եւ հուշերի մեջ, ինչը պետականության անկումը կամ բացակայությունը չի կարող վերացնել:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարներից մեկում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ