«Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջ
Սպորտ
Պորտուգալական «Պորտուն» ռուսական «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար բանակցություններ է սկսել, հաղորդում է Mercado-ն։
Հեղինակավոր ակումբից արդեն կապ են հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հնարավոր տեղափոխությունը։
«Պորտուն» պատրաստվում է ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը:
2024/2025 մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Սպերցյանը «Կրասնոդարի» հետ նվաճել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը: