Ռուսական բանակը 7 օրում գրավել է 18 բնակավայր. Bild
Միջազգային
Ռուսական բանակը 7 օրում գրավել է 18 բնակավայր՝ գրեթե 200 քկմ մակերեսով: Այս մասին հայտնել է Bild-ը:
Ռուսական զորքերը ամենաակտիվ առաջխաղացումն են ցուցաբերում ԴԺՀ-ում, Խարկովի և Սումի մարզերում։
Հրատարակության փորձագետների կարծիքով՝ Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանում կանգնեցնել հարձակումը՝ անձնակազմի սուր պակասի պատճառով, որը մոտ ապագայում չի կարող վերացվել։
Բացի այդ, Ռուսաստանի թվային գերազանցությունը հետևակային ուժերում ավելի ու ավելի նկատելի է դառնում ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վրա։
Այն, որ գերմանական Bild-ը մշտապես հանդես է եկել ընդգծված հակառուսական դիրքերից` էապես նվազեցնելով ռազմաճակատում ռուսական ձեռքբերումների մասին իրական պատկերը, հայտնի փաստ է: Եվ եթե անգամ այդ լրատվամիջոցն է խոսում մեկ շաբաթում 18 բնակավայրից, գրեթե 200 քկմ-ից եւ ուկրաինական բանակի սուր խնդիրներից, կարելի է կռահել, թե իրականում իրն պատկեր է ռազմաճակատում:
