Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

Ահա և Տիրանայում խմած սուրճի պատվերն ու հաշիվը. Աշխեն Սումբուլյան

Թեմա

«Երբ Ալբանիայում Նիկոլ Փաշինյանը մեծ ջանքեր էր թափում Ալիևի հետ սուրճ խմելու համար, շատերը Հայաստանում մտածում էին, տեսնես էլ ի՞նչ չարիք է լինելու այդ սուրճի սեղանի շուրջ ձեռք բերված խոսակցության արդյունքում։ Եվ ահա տեսնում ենք, թե որն է եղել այդ մի գավաթ սուրճի շուրջ Ալիևի հերթական պահանջը, հարվածել և կազմաքանդել Հայ Առաքելական Եկեղեցին։ Հանձնեցին Արցախը, թիրախավորեցին և կիսով չափ կազմաքանդեցին Հայոց Բանակը, հետո թիրախում հայտնվեցին մեր Ազգային հերոսները` կասկածի տակ դնելով Հայոց Ցեղասպանությունը։

Խեղաթյուրում են Հայոց Պատմությունը։ Քրեական գործեր հարուցվեցին բոլոր պայքարող ազգային գործիչների նկատմամբ, որի արդյունքում ձեռբակալվեց և կալանավորվեց Արթուրը Վարդանյանը։ Հիմա արդեն հերթական պահանջի ու պատվերի արդյունքում թիրախավորված հարվածի տակ է Հայ Առաքելական Եկեղեցին։ Էլ ի՞նչ պետք է անեն այս ազգակործանները, որ հայ ժողովուրդը հասկանա, որ հայ ժողովրդին գլխատում են հերթական ցեղասպանությունից առաջ։
Սա Հայոց Պետականության և պատմության մեջ ներդրված տրոյական ձին է և եթե չկանխենք սրանց, ուրեմն՝ սա կլինի Հայոց պետության վերջը»,- գրել է ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ կինը՝ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԸ։ 

 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ