ԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպայի «չորս հրացանակիրները» չեն կարող ապահովել Ուկրաինայի հաղթանակը
Միջազգային
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի չորս «հրացանակիրները» չեն կարողանա ապահովել Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի ղեկավար Ջեֆրի Սաքսը։
«Կկարողանա՞ն նրանք այս հայտարարությունները հիմնավորել Ուկրաինային իրական ռազմական օգնությամբ և այլ գործողություններով։ Ոչ, այս իմաստով՝ ոչ։ Նրանք չեն կարող ապահովել Ուկրաինայի ռազմական հաղթանակը։ Սա բացարձակապես պարզ է», - ընդգծել է նա։
Տնտեսագետը Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային և Լեհաստանին անվանել է «չորս հրացանակիրներ»՝ ընդգծելով, որ նրանք եվրոպական երկրների շարքում ամենահակառուսականն են։