ԵՄ-ն ու Ադրբեջանը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Եվրամիությունն ու Ադրբեջանը անցկացրել են անվտանգության երկխոսության 6-րդ հանդիպումը ԵՄ-ում, տեղեկանում ենք eeas.europa.eu-ից:
Մասնավորապես՝ ասվում է, որ կողմերը կառուցողական մտքեր են փոխանակել ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արտաքին և անվտանգության քաղաքականության արդիական հարցերի շուրջ։
Ի թիվս այլնի՝ ԵՄ-ն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կենսական դերը։ Ադրբեջանը հաստատել է, որ ԵՄ-ն իր խոշորագույն առևտրային գործընկերն է։ ԵՄ-ն ընդգծել է Ադրբեջան գազի հուսալի մատակարարումների կարևորությունը միության էներգետիկ անվտանգության համար։
Ադրբեջանն ընդգծել է վերականգնվող էներգիայի ավելացման իր հանձնառությունն ու հավակնությունները:
Նշվում է նաև, որ Ադրբեջանը կրկնել է Խաղաղության եվրոպական հիմնադրամին ուղղված իր պաշտոնական հարցումը: Մասնակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հետագա քայլերը: