Մոսկվան սկսում է պատասխան հարվածներն Ալիեւին
Միջազգային
Ռուսական աղբյուրներն անդրադարձել են Ալիեւի դեմ Մոսկվայի մեկնարկած պատասխան քայլերին: Խոսքը մայիսի 27-ին ընդհանուր առմամբ ավելի քան 400 տոննա ադրբեջանական լոլիկի, կարտոֆիլի և խնձորի ՌԴ ներմուծման արգելափակման մասին է: Պաշտոնապես՝ դրանցում վնասատուների հայտնաբերման պատճառով: Եվս 152 տոննա արտադրանքի լիցենզիաներն անվավեր են ճանաչվել։
«Այս քայլը կարելի է վստահորեն համարել Ռուսաստանի առաջին քիչ թե շատ հստակ արձագանքը Ադրբեջանի նախագահի ակնհայտորեն անբարյացակամ քայլերին: Արտադրանքի ներմուծման արգելափակումը կարող է հանգեցնել մինչև 100 միլիոն ռուբլու կորուստների Բաքվի և սփյուռքի համար: Եվ սա միայն սկիզբն է։
Հարվածն այնքան նկատելի էր, որ Minval Politika հրատարակությունը շտապեց մեղադրել Ռուսաստանին Ադրբեջանի դեմ «լոլիկի պատերազմ» սկսելու մեջ։
Սակայն այդպես չէ, սա ամենեւին էլ դեռ պատերազմը չէ: Կարելի է ասել, որ Ռուսաստանը միայն «մատն է շարժել»՝ զգուշացնելով` «չարաճճիություն մի՛ արեք, թե չէ...» սկզբունքով: Այնուամենայնիվ, հավանաբար շուտով անհրաժեշտ կլինի գործել շատ ավելի կոշտ՝ սփյուռքների միջոցով կամ ասիմետրիկ միջոցներով նրանց նկատմամբ, ովքեր իրենց ընկերներ են անվանում, բայց արդեն չափազանց շատ են չարաշահում հենց այս բարեկամությունը՝ այն հասցնելով հակամարտության վիճակի»,- գրում է աղբյուրը: