Ռուսական բանակը սկսել է Խարկովի առանցքային բնակավայրերից մեկի` Կուպյանսկի գրոհը (Քարտեզ)
Միջազգային
Ռուսական ուժերն ամբողջական վերահսկողության տակ են վերցրել Կոնդրաշովկան եւ Ռադկովկա բնակավայրի հիմնական մասը Խարկովի առանցքային բնակավայրերից մեկի` Կուպյանսկի հյուսիսում:
Ռազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակն այդ մասին դետալներ ներկայացնելով, հայտնում է. «Մեր ուժերը, իմ ունեցած տեղեկություններով, հաստատվել են գազային կայանում, որը գտնվում է Ռադկովկայի շրջադարձի հատվածում: Դա կարեւոր է նրանով, որ այդ կայանը գտնվում է Կուպյանսկի վարչական տարածքում: Այդպիսով կարելի է արձանագրել, որ Կուպյանսկի գրոհը սկսված է»:

