Ուկրաինան կկորցնի Օդեսան, եթե չհամաձայնվի հիմա դադարեցնել հակամարտությունը. Ջեֆրի Սաքս
ՄիջազգայինՈւկրաինան կկորցնի Օդեսան, եթե չհամաձայնվի հիմա դադարեցնել հակամարտությունը։
Նման կարծիք է հայտնել ամերիկացի հռչակավոր տնտեսագետ Ջեֆրի Սաքսը: Նրա խոսքով, եթե Ուկրաինան հիմա չհամաձայնվի դադարեցնել հակամարտությունը, ապա այն ռիսկի է դիմում կորցնելու ամբողջ Սև ծովի ափը, այդ թվում՝ Օդեսան, և կարող է լիովին ոչնչացվել։ Նրա կարծիքով, պատերազմի շարունակությունը կհանգեցնի տարածքների և կյանքերի ավելի մեծ կորուստների, և կկորցվի վերականգնման հնարավորությունը։