Սա մի ամբողջ հոգեվոր կառույցի պղծում է. Արսեն Հովակիմյան

Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Հովակիմյանը գրում է.
Դոմփել եւ մանկապիղծներ
Բոլորը քննադատում են վարչապետ կոչեցյալի գրառումը (դոմփել) եւ քաղաքացիական տիկնոջ գրառումը (մանկապիղծներ) եւ մեկնաբանում, թե դա եկեղեցու եւ հեգեվորականների պղծում է։ Եկեղեցին էլ իր հերթին է լռում։
Քննադատողները պետք է երկուստեք պահանջ ներկայացնեն եւ գրառում կատարողներից, եւ եկեղեցուց։ Սա կլինի արդար մոտեցում։
Եկեղեցուն հնարավորություն է տրվել դուրս գալու պայքարի հանուն ճշմարտության եւ արդարության՝ պահանջելով գրառում կատարողներից կոնկրետ անուն, ազգանուն, ստույգ ինֆորմացիա, որպեսզի այդ սրբազանին կարգալույծ անեն։ Եթե չկա նման բան՝ դատի տան վարչապետ կոչեցյալին եւ տիկնոջը զրպարտության համար։ Իսկ եթե բավարավում են պարզապես «գիժ» կամ «տհաս» անվանելով, դա փաստում է այն մասին, որ տարբեր հոգեվորականներ ունեն տարբեր «հոբբիներ» եւ վախենում են՝ ջրի երես դուրս կգա իրենց զանազան շեղվածությունները։
Քանի որ եկեղեցին դա հոգեվորի հիմնական քարն է, եւ Քրիստոս այդ քարի վրա կառուցեց եկեղեցին։
Սա ինչ-որ մեկ անձի վիրավորանք չի, որպեսզի կեղծավոր ներողամտություն դրսեւորեն, այլ մի ամբողջ հոգեվոր կառույցի պղծում։
Նույն Քրիստոսին, երբ ապտակում են հոգեվոր առաջնորդ կոչված Կայափայի մոտ, Քրիստոս պատասխան է պահանջում՝ թե ինչու ապտակեցիր։ Եթե սխալ եմ խոսել՝ մատնացույց արեք սխալը, եթե ոչ, ապա ինչու եք ապտակում։
Այս երեւույթը նույն ապտակն է։ Եթե անհիմն է՝ թող պահանջեն, իսկ եթե հիմնավոր է՝ ուրեմն պետք է մատնացույց անեն։
Հակիրճ
https://www.facebook.com/share/p/14kcaz9wqm/
