Ռուսաստանը ցնցող երկիր է․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Միջազգային
Ռուսաստանը և, մասնավորապես, նրա մայրաքաղաք Մոսկվան մաքուր է, գեղեցիկ և անվտանգ: Երկրի մասին իր տպավորություններով կիսվել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտայզերը Ria Novosti-ին տված հարցազրույցում:
«Ես եղել եմ Էրմիտաժում, երկու անգամ այցելել եմ Կրեմլ։ Երեկ առավոտյան Լենինի դամբարանի մոտ էի։ Ես շատ ժամանակ չունեի, բայց ամեն անգամ փորձում եմ ինչ-որ նոր բան տեսնել Ռուսաստանում։ Դա ցնցող երկիր է, իսկ Մոսկվան հրաշալի քաղաք է», - նշել է եվրապատգամավորը։
Ըստ Կարտայզերի, Արևմուտքում շատերը չգիտեն և չեն մտածում այն մասին, թե որքան հետաքրքիր երկիր է Ռուսաստանը զբոսաշրջության տեսանկյունից: Նա ընդգծել է, որ այն համարում է «շատ գեղեցիկ, մաքուր և անվտանգ»։