Զելենսկին հայտնել է՝ ինչ պայմանով կմասնակցի Ստամբուլում բանակցություններին
Միջազգային
Ուկրաինան պատրաստ է հաջորդ շաբաթ Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլին՝ Մոսկվայի կողմից հուշագրի նախագիծը նախապես փոխանցելու պայմանով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, փոխանցում է France24-ը։
«Ուկրաինան պատրաստ է մասնակցել հաջորդ հանդիպմանը, բայց մենք ցանկանում ենք կառուցողական քննարկում վարել», — ասել է Ուկրաինայի նախագահը:
Երմակը մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկը՝ հունիսի 2-ին Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու վերաբերյալ: Ինչպես ընդգծում Է France 24-ը, այս պահին անհասկանալի է՝ արդյոք հայտարարությունը բանակցություններին Կիևի մասնակցության պաշտոնական պայման է: