Որ տրակտորը մտնում ա, ասեք՝ ա՜յ հոպար ջան, ինչի՞ եք ճանապարհը փչացնում․ Փաշինյանը՝ երեխաներին
ՀասարակությունԱխուրյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է 1,7 կմ երկարությամբ Հ․Հովսեփյան փողոցը: Ծրագրի արժեքը 169 մլն դրամ է, որից 76 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել․
«Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերում աղբահանության աշխատանքների համար կրկին սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և 300 հատ աղբաման: Ծրագրի արժեքը 100 մլն դրամ է, որից 65 մլն դրամը եւս հատկացվել է Կառավարության կողմից:
Սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել նաև տեխնիկական այլ միջոցներ»,– գրել է նա: