Չինաստանի հետ առևտրային բանակցությունները փակուղի են մտել․ ԱՄՆ ֆինանսների նախարար
Միջազգային
Չինաստանի հետ Սպիտակ տան առևտրային բանակցությունները փակուղի են մտել, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։
«Չինաստանի հետ բանակցություններն այս պահին որոշակիորեն փակուղում են: Կարծում եմ, որ մենք նրանց հետ ավելի շատ բանակցություններ կունենանք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում», - ասել է Բեսենտը:
Նա հավելել է, որ ապագայում ինչ-որ պահի հնարավոր են բանակցություններ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։