Կրեմլը հայտնել է Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպման նախապատրաստման մասին
Միջազգային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ համաձայն է բարձր մակարդակի շփումներին ուկրաինական կողմի հետ․ դրանք պահանջված են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ բանակցություններին պետք է լավ նախապատրաստվեն, և Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպմանը պետք է արդյունքի հասնել։
«Եթե նման արդյունքի հասնենք, և երբ այն ձեռք բերվի, մենք կարող ենք խոսել ամենաբարձր մակարդակով շփումների մասին», - մանրամասնել է Պեսկովը։