Ռուսաստանը արգելել է Ադրբեջանից 152 տոննա գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը
Միջազգային
Դաղստանի մասնագետներն արգելել են Ադրբեջանից 152 տոննա արտադրանքի ներկրումը: Ինչպես հաղորդում է Московский комсолец-ը, խոսքը 152 տոննա ընդհանուր քաշով բուսաբուծական արտադրանքի 9 խմբաքանակի մասին է:
Միջազգային անցակետերում փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ Ադրբեջանից ներմուծվում են անվավեր բուսասանիտարական վկայականներով ապրանքներ։ Արտադրանքը վերադարձվել է արտահանող երկիր։
Բացի այդ մաքսային և լոգիստիկ տերմինալում կրկնակի ստուգման ժամանակ վնասատուներ են հայտնաբերվել Ադրբեջանից ժամանած ավելի քան 400 տոննա քաշ ունեցող լոլիկի, կարտոֆիլի և խնձորի 18 խմբաքանակներում։