Ադրբեջանը և Թուրքիան քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հեռանկարը
Միջազգային
Ադրբեջանը և Թուրքիան քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հեռանկարը, հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Էլնուր Ալիևը։
Ներկայում ընթանում է համաձայնագրի տնտեսական հետևանքների վերաբերյալ տվյալների փոխանակում, և քննարկվում է արտոնյալ ռեժիմը ազատագրված տարածքներում արտադրվող ապրանքների վրա տարածելու հնարավորությունը, ընդգծել է նա։
Փոխնախարարն ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանի երկրորդ կարևոր առևտրային գործընկերն է. «Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 6,1 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ այս տարվա հունվար-ապրիլին՝ մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլար»։