«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՎԱՂԱԺԱՄ 5։1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ՎՐԱՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՄՀԵՐ ՕՀԱՆՅԱՆ
Սպորտ
Վերջերս Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած Սամբոյի Եվրոպայի առաջնությանը երիտասարդների կազմում փայլուն է հանդես եկել ու ոսկե մեդալ նվաճել երիտասարդների Աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Վանաձորից ՄՀԵՐ ՕՀԱՆՅԱՆԸ ։Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել ՄՀԵՐԻ հետ։
- Շնորհավորում ենք, Մհեր, փայլուն հաղթանակի կապակցությամբ։
-Շատ շնորհակալ եմ։ 71 կգ քաշային կարգում եմ հանդես եկել ։Սկզբից բացարձակ առավելությամբ 11։0 հաշվով հաղթեցի Մոլդովայի ներկայացուցչին, ապա 8։0 հաշվով հույն մրցակցիս, կիսաեզրափակչում 9։1 հաշվով պարտության մատնեցի ռուս մրցակցիս։ Եզրափակչում էլ վաղաժամ 5։1 հաշվով հաղթեցի վրացի մրցակցիս, ցավեցնող հնարք կիրառելով։ Բոլոր գոտեմարտերն էլ ինձ համար հեշտ անցան այս անգամ, որևէ դժվարություն չունեցա։ Շատ լավ էինք պատրաստվել մրցաշարին, այս հաղթանակը ինձ տվեց նոր մոտիվացիա, որպեսզի ձգտեմ ու հասնեմ նաև հոկտեմբերին կայանալիք ԱԱ֊ի ոսկե մեդալին։ Այս Եվրոպայի առաջնությանը նվաճել ենք 1 ոսկե, 2 արծաթե ու 3 բրոնզե մեդալ։
- Շնորհակալություն, Մհեր, մեզ ժամանակ տրամադրելու համար, սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։
- Զգացված եմ, ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ






