ԱՄԷ-ն և Մոնղոլիան հունիսի 27-ին կստորագրեն ԵԱՏՄ համագործակցության մասին համաձայնագրերը
Միջազգային
Արաբական Միացյալ Էմիրությունների և Մոնղոլիայի հետ ԵԱՏՄ-ի առևտրային համագործակցության մասին համաձայնագրերը նախատեսվում է ստորագրել հունիսի 27-ին Մինսկում, որտեղ տեղի կունենա միության գագաթնաժողովը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բելառուսի փոխարտգործնախարար Պավել Ուտյուպինը:
2024 թվականին հաջողվել է ավարտին հասցնել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի և Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները։
«Տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև կսկսի գործել ապրանքների ազատ առևտրի լիարժեք գոտին։ Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագիրը կնքվում է երեք տարով՝ ևս երեք տարով երկարաձգումով և սահմանափակ ապրանքային ծածկույթով:
Առաջին եռամյա ժամանակահատվածի ավարտից հետո կողմերը կսկսեն բանակցությունները լիաֆորմատ համաձայնագրի կնքման շուրջ, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ձևավորմանը»,-ասել է փոխնախարարը։
Ներկայումս ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտիներ ունի Վիետնամի, Սերբիայի և Իրանի հետ։ Ընդ որում, Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 15-ին: