Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաեւ ՔՊ-ական շերտերում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին հանրապետության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաեւ ՔՊ-ական շերտերում։ Այն ոչ միայն քննադատել են, այլեւ վտանգավոր զարգացումներ կանխատեսել, մասնավորապես՝ հայրենիքի մասին հատվածից․ «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլեւս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված, ի դեմս ՀՀ-ի, ի դեմս պետության։

2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով՝ մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատեւ դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել, այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբեւէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, ավելի անկախ ենք, քան երբեւէ»։
ՔՊ-ականները մասնավոր զրույցներում չեն բացառում, որ վաղը Էրդողանն ու Ալիեւը կարող են ասել, որ հայրենիքը սխալ տարածքում ես գտել, դա ոչ թե ներկայիս 29 հազար 743 ք/կմ-ն է, այլ՝ 10 կամ 15 հազարը, հետեւաբար, պետք է կրկին վերագտնել իրական հայրենիքը։ Եվ կկրկնվի «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մեզ պարտված չենք ճանաչի» պատմությունը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ