101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանը որոշել է շքանշանները թանգարանին տալ. տեսանյութ
Ներքաղաքական101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանը որոշել է շքանշանները թանգարանին տալ
«Իրավունք»-ը անդրադարձել էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացած զորահանդեսին, որին ներկա է եղել 101-ամյա վետերան, ՍԻՄ կուսակցության ամենատարեց անդամ ՆԵՐՍԵՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ:
Թե ինչ նվերներով է նա վերադարձել Մոսկվայից, մեզ հետ զրույցում Ներսես պապը նախ իր գոհունակությունը հայտնեց ռուսաստանյան իշխանության ընդունելությունից, բայցեւ փակագծեր չբացեց` նվերների հետ կապված: Միայն նշեց, որ խնամքով բերել է տուն:
Մեր այն դիտարկմանը, թե գեղեցիկ շքանշաններ ունեք, որոնք պատիվ է եւ պատմություն, Ներսես պապն ասաց իր որոշման մասին. «Որոշել եմ շքանշաններս թագարանին տալ: Իմ նկարը կա թանգարանում՝ 5 անձի նկար կա, որոնցից մեկը ես եմ եւ ուզում եմ, որ նկարիս կողքին փակցնեն շքանշաններս: Ես դեսանտնիկ եմ եղել: Ավելի լավ է նկարս եւ շքանշաններս մնան թանգարանում, որպեսզի սերունդները տեսնեն»:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ