Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքները Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմ Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան «Լեվ Գրուպը» շարունակում է փաստաբանական պրոֆեսիոնալիզմի մաստեր կլաս ցույց տալ Տիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ (Տեսանյութ) Ձերբակալվել է 6 անձ, ադ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներ

Այ քեզ տրամաբանություն ու թվաբանություն. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ հայտարարել է, որ երբ լինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, ադրբեջանցիները կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ իրենք ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում:  «Պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առեւտուր անել, բոլոր հնարավոր ձեւերով իրար հետ կոմունիկացվել եւ շփվել»,- նշել է նա: Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունները, մեղմ ասած, զարմանք ու տարակուսանք են առաջացնում: Սա ոչ միայն անիրատեսական է, այլ նույնիսկ վտանգավոր՝ հաշվի առնելով Ադրբեջանի կառավարության վարած խտրական եւ հայատյաց քաղաքականությունը։ Բաքվում հայերի ներկայությունն այսօր անգամ վիրտուալ մակարդակում է թշնամանքով ընկալվում, ուր մնաց թե՝ ֆիզիկապես բնակվելը։ Ավելին, խոսել «5 րոպե հետո» կոմունիկացիայի եւ առեւտրի մասին՝ մի տարածաշրջանում, որտեղ մարդիկ դեռ պատերազմի վերքերից չեն վերականգնվել, գերիներն էլ չեն վերադարձել, պարզապես սյուրռեալիզմի ժանրից է։

ՔՊ-ական պատգամավոր ՄԱՐԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ՝ պատմության ուսուցիչ աշխատած ընկեր Ղազարյանը, հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին եւ, առանց աչքը թարթելու, ասել է. «2018-ին ես էլ էի հավատում, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, երբ որ արդեն սկսում ես ուսումնասիրել, թե ինչ է տեղի ունեցել, դու հասկանում ես, որ 2010 թվականին արդեն Արցախ չենք ունեցել, որովհետեւ մենք պետք է հանձնեինք հինգ տարածքները, հետո՝ երկուսը»։ Այ քեզ տրամաբանություն ու թվաբանություն: Այո՛, ճիշտ եք կարդում, ըստ ՔՊ-ական պատգամավորի, պարզվում է՝ Արցախն «արդեն չենք ունեցել» դեռ 2010-ից, քանի որ «պետք է հանձնեինք»։ Մինչդեռ անկախ նրանից, որ նիկոլականները գաղափարապես դեռ այն տարիներից պատրաստվում էին հանձնելուն, իրականությունը շատ պարզ է՝ մինչեւ 2020 թվականն Արցախը կար՝ հայկական, ազատ ու անկախ: Այսքանից հետո՝ հարց է  առաջանում՝ եթե պատմության ուսուցիչն այսպես է դատում, ապա ի՞նչ պիտի սովորի վաղվա սերունդը։ Արցախը կորցրած իշխանության պատգամավորը հիմա փորձում է պատմության վերլուծությամբ արդարացնել կորուստը։ Ու դա անում է՝ մոռանալով մի պարզ ճշմարտություն՝ պատմության մեջ արժեք ունի ոչ թե «պետք է»-ն, այլ այն, ինչ եղել է կամ չի եղել: Եվ վերջապես՝ եթե իսկապես «պետք է հանձնեինք», ապա ինչո՞ւ չհանձնեցինք, ինչո՞ւ մինչեւ 2020 թվականը Արցախը հայաբնակ էր ու կանգուն։ Իսկ եթե հայաբնակ էր ու կանգուն, մի հատ էլ իշխանության եկած Փաշինյան Նիկոլը պար էր բռնել Շուշիում, ուրեմն՝ Արցախ ունեինք։ Պարզապես, այն հանձնող իշխանություն չունեինք ու այդ հանձնումն արդարացնող պատմության ուսուցիչ:

Իսկ Ուկրաինային սատարողների համար անակնկալ ունի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻՆ: Նա շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ համապատասխան ուղերձը հրապարակել է X սոցիալական ցանցում։ Զելենսկին, ադրբեջանցիներին անվանելով եղբայրական ժողովուրդ, ընդգծել է, որ «ավանդույթների ամրությունը, արժանապատվությունը, միասնությունը եւ խորը հարգանքը բոլոր սերունդների նկատմամբ, որոնք ձեւավորել են երկիրը եւ պաշտպանել նրա անկախությունը, իսկապես ոգեշնչող են»։ Նա նաեւ վստահեցրել է Կիեւի աջակցության մասին. «Ուկրաինան կանգնած է ձեր կողքին։ Մաղթում եմ Ադրբեջանին խաղաղություն, զարգացում եւ բարգավաճում»։ Ինչպես արձանագրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը. «Զելենսկին եւս մեկ անգամ ասաց՝ թքած ունի ձեր ուկրաինամետ քծնանքների եւ հետույքալիզության վրա...»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքներըՍեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետոԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմԱդրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. Բայրամով Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան«Լեվ Գրուպը» շարունակում է փաստաբանական պրոֆեսիոնալիզմի մաստեր կլաս ցույց տալՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ (Տեսանյութ)Ձերբակալվել է 6 անձ, ադ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներԻնչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված