Այսօրվա պաշտոնյաները շատ սահմաններ են անցել, իրենց խոսք և հորդոր ուղղել անիմաստ է. Տեր Փառեն
Հասարակություն
Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը գրել է.
«Անկեղծ ասած` չեմ հասկանում, թե ինչպես կարող է «կրթության դրոշակ» ձեռքն առած պաշտոնյան այսքան անկառավարելի լինել, այսքան իմքնակառավարումը կորցրած լինել։ Այն, որ այսօրվա պաշտոնյաները շատ սահմաններ են անցել, նորություն չէ, ուստի՝ իրենց խոսք և հորդոր ուղղել անիմաստ է։ Հետևաբար խոսքը պարզ հավատացյալին ուղղելով` ասում ենք. սիրելի՛ հավատացյալներ, հանգիստ եղեք, մեր սրբությունները սրբությամբ պահվում են և օր օրի ծաղկում` բոլորիս համատեղ և միասիրտ աղոթքներով և ջանքերով։ Իսկ թե ի՞նչն է «չուլանացված» (կներեք գործածածս բառի համար ), կիմանան «չուլանացված» հոգի և տուն տեղ ունեցողները (այս վերջիններն էլ Եկեղեցի գալով կարող են, ծնկի գալ և ներողություն խնդրել)։
Շնորհավոր Սուրբ Համբարձում։ Աստված օրհնի բոլորիդ»։