Մենք հավատում ենք Սևիկյանին, նա կվերադառնա և կլինի մեզ հետ. «Ֆերենցվարոշի» սպորտային տնօրեն
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը 2024/2025 մրցաշրջանը վարձավճարով Մոսկվայի «Լոկոմոտիվում» անցկացնելուց հետո կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը, Ferencvárosi Torna Club փոդքասթում ասել է «Ֆերենցվարոշի» սպորտային տնօրեն Տամաշ Հայնալը:
«Մենք հավատում ենք Էդգար Սևիկյանին։ Նա արդեն ցույց է տվել, թե ինչի է ընդունակ մեր թիմում։ Անցած ամառ նա զգաց, որ իրեն նոր մղում է անհրաժեշտ և ցանկացավ փոխել միջավայրը։ Սակայն նա կվերադառնա և կլինի մեզ հետ»,- ասել է Հայնալը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչն Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոբի Քինն է։