Սպերցյանը չի շտապում ընդունել «Լիդսի» առաջարկը
Սպորտ
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ցանկանում է դիտարկել կարիերան շարունակելու բոլոր հնարավոր տարբերակները՝ ակումբից հեռանալու դեպքում, հայտնում է Metaratings.ru-ն։
Ավելի վաղ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը «Матч ТВ»-ի եթերում հայտարարել էր, որ Սպերցյանը կարող է լքել ակումբը: Տրանսֆերային լուրերում առավել հաճախ որպես հավանական տարբերակ նշվում է անգլիական «Լիդսը»:
Աղբյուրի տվյալներով՝ Սպերցյանը չի շտապում ընդունել «Լիդսի» առաջարկը, որը վերջերս վերադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգա: Հայ ֆուտբոլիստի կողմը ցանկանում է սպասել եվրագավաթներում հանդես եկող ակումբների առաջարկներին: Տրանսֆերի հարցը նախատեսվում է կարգավորել հունիսին: