Նաիր Թիկնիզյանը շուտով հանդես կգա եվրոպական առաջատար ակումբներից մեկում. Երկանյան
Սպորտ
Նաիր Տիկնիզյանն օրեր առաջ հայտնել էր, որ խնդրելու է Մոսկվայի «Լոկոմոտիվին» իրեն բաց թողնել, քանի որ խաղաժամանակ չի ստանում։
Այսօր՝ մայիսի 29-ին, հաղորդավար, մեկնաբան և լրագրող Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թիկնիզյանի ապագային։
«Լավ լուր: Մոսկովյան «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը շուտով հանդես կգա եվրոպական առաջատար ակումբներից մեկում: Թե կոնկրետ որում՝ չեմ բացահայտի: