Ձերբակալվել է Ավշար համայնքի նախկին ղեկավարը
Հասարակություն
Ձերբակալվել է Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։
Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։