Ավինյանը այցելել է Երևանի Բուսաբանական այգի եւ ուսումնասիրել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքները
Ներքաղաքական
«Երևանի Բուսաբանական այգու շուրջ 50 հա տարածքում շարունակվում են Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» -ի կառուցման աշխատանքները:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ ծանոթացել ենք շինարարական աշխատանքների ընթացքին:



Անցկացվում է ոռոգման նոր համակարգ, կառուցվում՝ պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակ»-ի, այլև ամբողջ այգու բուսականության խնամքը»-, այս մասին Տիգրան Ավինյանը գրել է իր Ֆեյսբուքյան էջում:





