Օրեր առաջ էլ Փաշազադեն էր թիրախավորել հայոց եկեղեցին․ Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես արդեն հանգում եմ այն մտքին, որ Փաշինյանը ու նրա մերձավոր շրջապատի որոշ ներկայացուցիչներ Ալիևի ղեկավարած հայատյացության դպրոցն են ավարտել։ Լավ, որքա՞ն պետք է չսիրես քո պետությունը, հայկական ինքնության մաս կազմող տարբեր բաղադրիչներ, որ նման անհեթեթ թվացող, բայց իրականում շատ հստակ նպատակ հետապնդող վիրավորական մտքեր արտահայտես։
Օրեր առաջ Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն էր ատելության բառամթերքով թիրախավորել հայոց եկեղեցին։ Դրան ոչ միայն արձագանք չտրվեց պետական որևէ հաստատության կողմից, այլ ավելին՝ թիրախավորման նոր չափաբաժին ավելացվեց հենց երկրի ղեկավարի կողմից, ով կոչված է սպասարկելու պետության շահը։ Ինչպես ժողովուրդը կասեր՝ պասերով աշխատում են»։