«Ձեր թոռնիկներին գումարով բանակից կազատե՞ք»․ լրագրողը՝ Գագիկ Մելքոնյանին
Հասարակություն
«Արդա՞ր է, որ փողով բանակից ազատվեն, ո՞վ պետք է մեր հայրենիքը պաշտպանի»,- ԱԺ միջանցքում հարց ուղղվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին։
Պատգամավորը պատասխանեց․ «Մտահոգ ենք, քննարկում ենք, քնարկումը շարունակվում է։ Հայրենիքը բոլորիս հայրենիքն է, և բոլորս պարտավոր ենք ծառայել»։
Իսկ «ձեր թոռնիկներին գումարով բանակից կազատե՞ք» հարցին պատգամավորը բացասական պատասխան տվեց։