Պետական մարմիններին անշարժ գույքը կտրամադրվի վարձակալությամբ։
Տնտեսություն
Հայաստանում պետական մարմիններն ու կազմակերպությունները պետական գույքն օգտագործում են ոչ արդյունավետ ու մասնակի, հիմա կառավարությունն առաջարկում է նոր կարգավորում, ըստ որի՝ պետական մարմիններին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ, իսկ վճարներն ուղղվելու են պետական բյուջե։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ վարձակալության պայմաններում պետական մարմինները ստիպված կլինեն ավելի պատասխանատու կերպով վերաբերվել տարածքների օգտագործմանը։
«Վարձակալության պայմաններում պետական մարմինները ստիպված կլինեն ավելի պատասխանատու կերպով վերաբերվել տարածքների օգտագործմանը։ Նրանք կգիտակցեն, որ այդ տարածքներն ունեն հաշվարկային արժեք, և դա կօգնի խուսափել տարածքների անարդյունավետ կամ չարաշահված օգտագործումից։
Այսինքն՝ կառավարության շե՞նքն էլ ենք վարձակալությամբ վերցնելու»,- հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչին դրական արձագանք տվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։