Մենք անցնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման աստիճանական գործընթաց․ Էրդողան
Միջազգային
Մենք մեծ նշանակություն ենք տալիս տարիների ընթացքում ապրված վիշտը չկրկնելուն, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման հաստատմանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք գոհունակությամբ ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկված քայլերը: Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը մենք համարում ենք կայունության ճանապարհին կարևոր իրադարձություն:
Մենք ցանկանում ենք, որ այս գործընթացն ավարտվի որքան հնարավոր է շուտ: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում խաղաղության ճարտարապետը», – նշել է նա:
Էրդողանը ասել է նաև, որ Թուրքիան անցնում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման աստիճանական գործընթաց։ «Երբ խաղաղություն և կարգավորում հաստատվի, կտեսնենք, որ մեր երկրները կշահեն դրանից։
Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ այն քայլերին, որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»,- ասել է նա։