ԱՄՆ-ում կասկածում են՝ ապագայում Ուկրաինա կլինի
Միջազգային
ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը հայտարարել է, որ Ուկրաինան, որպես անկախ պետություն, դժվար թե գոյություն ունենա Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո: Այս մասին nա գրել է X-ում:
Զինվորականի կարծիքով՝ պատմական երկար ժամանակաշրջանում Ուկրաինան պարզապես տարածաշրջան է եղել։
«Ուկրաինայի տարածքում կարելի է առանձնացնել երեք մաս՝ Արևելյան, որտեղ բնակվում են ռուսները, արևմտյան, որը գտնվում էր Լեհաստանի, Ավստրո-Հունգարիայի տիրապետության տակ։ Եվ խաչմերում երկու հատվածների միջև», - նշել է նա: