Մասկը լքում է Թրամփի վարչակազմը
Միջազգային
Ձեռնարկատեր Իլոն Մասկը լքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որտեղ նա վերահսկում էր Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ամերիկացի լրագրողներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Մասկը վարչակազմից հեռանալու մասին որոշում է կայացրել այն օրը, երբ նա քննադատել է Թրամփի վարչակազմի կողմից կառավարության ծախսերը կրճատելու վերաբերյալ օրինագիծը, որն արդեն հաստատվել էր Կոնգրեսի ստորին պալատի կողմից։
Թրամփի վարչակազմում Մասկն աշխատել է` որպես «կառավարության հատուկ աշխատակից»։ Ամերիկյան օրենքը թույլ է տալիս այս կատեգորիայի աշխատակիցներին կառավարությունում գործունեություն ծավալել «365 օրվա ընթացքում ոչ ավելի, քան 130 օրով»։ Գործարարի համար այդ ժամկետը լրանում է 2025 թվականի մայիսի վերջին։