Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանին
Հասարակություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օրվա կապակցությամբ։ Համապատասխան շնորհավորանքը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ։ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ. ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, իրականացվում է ազգային իրավական կարգավորման համակարգերի ներդաշնակեցում ամենակարևոր ոլորտներում, և հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր», – ասվում է կայքում տեղադրված հայտարարության մեջ։