Պուտինը շնորհավորել է Հայաստանին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներին Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ. շնորհավորանքները հրապարակվել են Կրեմլի կայքում։
«ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ. ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր», - ասվում է Ռուսաստանի նախագահի հայտարարության մեջ։