Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել ենք, որ «Արթուն ենք» նախաձեռնության իմպիչմենտի գործընթացի ամենահավանական թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է, որի անունը վերջին օրերին քննարկվում է։

Երրորդ նախագահի թիմի համար Վանեցյանը կարծես ընդունելի թեկնածու է, մինչդեռ երկրորդ նախագահը շարունակում է թերահավատորեն մոտենալ բուն գործընթացին եւ Իշխան Սաղաթելյանի միջոցով Վանեցյանին որոշ մեսիջներ է փոխանցել, որ պետք չէ մտնել անհեռանկարային մի գործընթացի մեջ, որի ելքն ի սկզբանե կանխորոշված է։

Միեւնույն ժամանակ ասել է, որ եթե Վանեցյանը կարողանա ութ պատգամավորի ստորագրություն հավաքել իր թեկնածության շուրջ, իր խմբակցության 28 պատգամավորի աջակցությունը կստանա։ Բացի այդ՝ վստահեցրել է, որ Վանեցյանը բավականին բարձր վարկանիշ ունի եւ ճիշտ կլինի՝ պատրաստվի հաջորդ ընտրություններին, հատկապես որ, եթե մտնի իմպիչմենտի գործընթացի մեջ, ինքը չի կարող երաշխավորել, որ իր թիմը չի քննադատի Վանեցյանին։

Տեղեկացանք նաեւ, որ Արթուր Վանեցյանը մեկնել է Մոսկվա, մտերիմները վստահեցնում են, որ գնացել է մոսկվաբնակ եղբոր հետ խորհրդակցելու՝ իր առաջադրման մասին, եւ վերադառնալու է մայիսի 31-ին։ Քաղաքական շրջանակները չեն բացառում, որ նա ուղեւորության ընթացքում նաեւ որոշ ռուս պաշտոնյաների հետ կհանդիպի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ